Foto

ՆԱՏՕ-ն վերադարձնում է Եվրոպան «սառը պատերազմի» ժամանակներ. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ն, փորձելով զսպել Ռուսաստանին, սպառնում է սպառազինությունների մրցավազքով և վերադարձնում է Եվրոպան «սառը պատերազմի» ժամանակներ, Մոսկվան ստիպված է արձագանքել, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «РИА Новости»-ն:

«Այն, ինչ անում է ՆԱՏՕ-ն արևելյան ճակատում, կարելի է բնութագրել որպես ռազմական պոտենցիալի ստեղծում, որն ունակ է ուղղել ուժը Ռուսաստանի ուղղությամբ: Եթե խոսենք ռազմական լեզվով, ապա խոսքը ռազմական ինչ-որ պատրաստության մասին է: Սա իհարկե շատ տագնապալի է, քանի որ ստիպված ենք արձագանքել և՛ քաղաքական, և՛ ռազմական ճանապարհով, կիրառելով անվտանգության ռազմա-տեխնիկական միջոցներ»,- ասել է դիվանագետը:

Vesti.am