Foto

Մեսսին «Ռեալի» դեմ հաղթանակից հետո դիմել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ռեալի» դեմ խաղում պարտությունից հետո դիմել է  ակումբի ֆուտբոլիստներին և երկրպագուներին, հայտնում է gazeta.ru-ն:

Արգենտինացին հաջող հանդիպման (5:1) համար շնորհավորել է թիմակիցներին:

«Բոլորին շնորհավորում եմ հաղթանակի համար: Տոնում ենք հաղթանակը և տպավորիչ գոլերը»,-ինստագրամյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մեսսին խաղադաշտ դուրս չի եկել ձեռքի վնասվածքի պատճառով և թիմին աջակցել է մարզադաշտի տրիբունայից:

Vesti.am