Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն:
Կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:









