Հոկտեմբերի 3-ին ամերիկացիներն իրենց բջջային հեռախոսներին ստացել են «նախագահական տագնապ» գրությամբ հաղորդագրություն: Դա արտակարգ իրավիճակների, այդ թվում` աղետների կամ ահաբեկչական հարձակումների մասին քաղաքացիներին հաղորդման համակարգի ստուգում է եղել:
Միացյալ նահանգների պատմության մեջ առաջին անգամ ստուգումն անցկացրել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը: Այդ համակարգում ներգրավված են բջջային կապի խոշոր օպերատորներ:
«Նախագահական տագնապ» ստանալուց հետո բջջայինների էկրաններին հայտնվել է հաղորդագրություն՝ հանգստության պահպանման կոչով: Մասնավորապես՝ հաղորդվել է, որ դա «համակարգի ստուգում է» և «քայլեր ձեռնարկելու կարիք չկա»:
https://www.youtube.com/watch?time_continue=10&v=W3dZ-E7bzq0Vesti.am









