Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
«1995 թվականին մեր երկրում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որն օգտագործվում էր որպես ցուցանիշ գնահատելու երկրի վիճակը, ընդամենը 423 դոլար էր: Կանխատեսվող գումարն այս նույն ցուցանիշի համար 4600 դոլար է 2019 թվականի համար: Սա շատ է, թե քիչ ակնհայտ է: Դժվար կլինի գտնել մեկին, ով հայտարարի, թե բավարարված է մեր երկրում ունեցած հնարավորություններից»,-նշեց նախարարը:
Նախարարը նշեց, որ 2019 թվականի բյուջեի նորամուծությունը հարկաբյուջետային կանոնների կիրառումն է:
«Հիշեցնեմ, որ անցած տարվա դեկտեմբերին օրենքով սահմանվեց, թե ինչպիսին պետք է լինի հարկաբյուջետային քաղաքականությունը: Մենք գնում ենք այն ճանապարհով, որ պարտք վերցնում ենք արդյունք ստեղծելու, նոր հնարավորություններ ձևավորելու համար: Ոչ թե պարտք ենք վերցնում, որպեսզի մեր ընթացիկ կարիքները հոգանք, շահենք հասարակության մի մասի բարեհաճությունը, այլ որպեսզի նոր արդյունք ստեծենք, որն ի վիճակի կլինի գեներացնել նոր հնարավորություններ և նույն հասարակության անդամների կարիքները կարողանանք ավելի լավ հոգալ, քան այսօրվա կարողություններով»,- նշեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ պարտքի վերաբերյալ միշտ մտահոգություն են հայտնում:
Նախարարը նշեց, որ հասարակության շրջանում միշտ մտահոգություն է լինում, թե այսքան պարտք վերցելով, հետագայում ինչ է լինելու:
«Հարկաբյուջետային այս կանոնները հենց գալիս են դա լուծելու և կայունացնելու պարտքը: Հաջորդ նորամուծությունը ծրագրային ձևաչափով բյուջետավորման հետ է կապված, որը նույնպես ընդունվեց անցած տարի: Չափազանց կարևոր գործընթաց է, քանի որ սրանից հետո ուշադրություն կետրոնում են լինելու արդյունքները, ոչ թե գործընթացները: Այսինքն կարևոր է ոչ թե ինչքան գումար է ծախսվել, այլ այն, թե դրանով ինչ արդյունք է ստացվել»,-նշեց նա:
Ֆինանսների նախարարը նշեց, որ մյուս տարվա համար կանխատեսվում է 4,9 տոկոս իրական աճ:
«Հարկային եկամուտները կլինեն 1 տրիլիոն 399 մլրդ դրամի չափ, որը մեզ հնարավորություն է տալու իրականացնել 1 տրիլիոն 642 մլրդ դրամի ծախսեր»,-նշեց նա:
Vesti.am









