Foto

ՈւԵՖԱ-ն նշել է ՉԼ` շաբաթվա լավագույն գոլի թեկնածուներին

Հայտնի են Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները խմբային փուլի երկրորդ տուրի արդյունքներով:

Քվեարկությունը բաց է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Հավակնորդների թվում են «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ով գոլի հեղինակ է դարձել «Յանգ Բոյզի» հետ խաղում (3:0), ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը` «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում իր գոլով (6:1), Առնո Գրյոնեվելդը («Բրյուգե») և իր գոլը` «Աթլետիկոյի» հետ խաղում (1:3) և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը, ով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» հետ խաղում (4:2):

Հավակնորդների գոլերի տեսանյութերը կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Vesti.am