Foto

Մոտ ապագայում ոչ մի ռազմական գործողություն՝ Իդլիբում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվան մոտ ապագայում չի պատրաստվում որևէ ռազմական գործողություն անցկացնել սիրիական Իդլիբում՝ ընդգծելով, որ այնտեղ հիմնական նպատակը ոչ թե կռվելն է, այլ խաղաղություն հաստատելը, տեղեկացնում է «Russia Today»-ը:

«Մոտ ապագայում այնտեղ ռազմական գործողություն չի լինի, չենք ցանկանում այդ տարածքում պատերազմել, մեր ուզածը խաղաղության հասնելն է, և դրա համար մեր ընտրած միջոցներն առ այսօր արդյունավետ են եղել:

Իդլիբում հարկավոր է մարդասիրական գործունեություն ծավալել, բոլոր ջանքերն ուղղել մարդկանց օգնելուն: Նրանք չպետք է տառապեն»,- ասել է Պուտինը:

Vesti.am