Foto

Ես կտրականապես հերքում եմ իմ դեմ հնչած բոլոր մեղադրանքները. Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հերքել է բռնաբարության  մասին բոլոր մեղադրանքները: Այդ մասին գրում է sports.ru-ն:

«Ես կտրականապես հերքում եմ իմ դեմ հնչած բոլոր մեղադրանքները: Բռնաբարությունը զզվելի հանցագործություն է, որը հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ:

Ինչքան էլ շատ եմ ուզեմ մաքրել իմ անունը, ես հրաժարվում եմ մասնակցել այն ներկայացմանը, որը կազմակերպել են ԶԼՄ-ները: Մարդիկ, որոնք դրա հեղինակն են, ուզում են PR անել իմ անվան հաշվին:

Ես մաքուր խղճով սպասում եմ հետաքննության արդյունքներին»,-Ռոնալդուն գրել է թվիթերյան իր էջում:

Vesti.am