2018 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում ինքնագոլերի ռեկորդ է սահմանվել։ Այդ մասին գրում է «Известия»-ն:
Արդեն 8 ֆուտբոլիստ գոլ է խփել իրենց դարպասներին, դրանց թվում են Մարոկկոյի, Ավստրալիայի, Նիգերիայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Մեքսիկայի և Շվեյցարիայի խաղացողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ 2018 թվականի Աշխարհի գավաթը՝ ռեկորդը սահմանվել էր 1998 թվականին Ֆրանսիայում ընթացող առաջնությունում, երբ 6 ինքնագոլ էր գրանցվել։
Նշենք, որ առաջնության «փլեյ-օֆ» է արդեն դուրս եկել 12 հավաքական՝ Բրազիլիան, Մեքսիկան, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Արգենտինան, Խորվաթիան, Դանիան, Ուրուգվայը և Պորտուգալիան։
Vesti.am









