Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին։
Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին ծառայողական պարտականությունները բարեխճորեն կատարելու, ստորաբաժանման աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում ներդրման համար։
Գևորգ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է՝ ստորաբաժանումն ունակ է քայլել օր օրի զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին համահունչ։ Նորանշանակ պետ Սամվել Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության պետին վստահության համար` հավաստիացնելով, որ 20 տարուց ավելի համակարգում ծառայության փորձն ու մասնագիտական գիտելիքները ներդնելու է ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար։
Ոստիկանության պետը ստորաբաժանման նորանշանակ պետին ու անձնակազմին տվել է նաև հանձնրարականներ ու ցուցումներ, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է առաջնահերթ լինեն վարչության յուրաքանչյուր աշխատակցի համար։
https://www.youtube.com/watch?v=6mLfsA82pnI









