Foto

Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ իր և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի երկխոսությունը չափազանց գործնական ու արդյունավետ էր:

Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին մի շարք ոլորտներում։ Քննարկել են նաև ֆրանսիական ներդրումները Հայաստանում։

«Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանում և մենք պատրաստ ենք ֆրանսիական ներդրումների համար շարունակել բարենպաստ միջավայր ձևավորել», - ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ իր և Լը Դրիանի հանդիպման օրակարգում էր նաև 2018թ. աշնանը Ֆրանիսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցը։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց՝ Ժան-Իվ Լը Դրիենն առաջին արտգորնախարարն է, որ Հայաստան է այցելում քաղաքական գործընթացներից ու նոր կառավարության ձևավորումից հետո:

«Նախարարի ծրագիրը բավականին հագեցած է, նա կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասաց ՀՀ արտգործնախարարը։

Vesti.am