«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գործարանի վերագործարկման համար իշխանությունը որևէ քալյ չի արել, ինչի հետևանքով շարունակվում է գույքի օտարման գործընթացը:
«Հույս ունեմ, որ նոր կառավարությունը քայլեր կձեռնարկի, պատրաստ կլինի հանդիպել ներդրողների հետ և կպարզի, թե ովքեր են թալանել գործարանը: Առաջին հերթին պետք է դիմել պարտատերերի խորհրդին և դատարան, որպեսզի կասեցվի օտարման գործընթացը»,- շեշտեց նա:
Գործարանի նախկին տնօրենի խոսքով՝ «Նաիրիտը» պետք է դիտարկվի որպես ընդհանուր աղբյուր-հանգույց, քանի որ առանձին արտադրամասերը չեն կարող արդյունավետ լինել:









