Foto

ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը` դոնոր երկրոդ էներգաբլոկի վերազինման համար. «ԷկոԼուր»

Հայկական ատոմային էլեկտրակայանում երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառուցվածքների եւ սարքավորումների համապարփակ հետազոտություններն ավարտվել են. հաջորդ փուլով նախատեսվում է իրականացնել ՀԱԷԿ-ի համակարգերի, սարքավորումների և կառուցվածքների փոխարինում կամ վերանորոգում, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում: Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին եւ դրանից բխողմիջոցառումների իրականացմանը: Գործադիրի որոշման նպատակն է հստակեցնել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետիերկարաձգմանն ուղղված աշխատանքները եւ դրանց իրականացման ժամկետները:

Ըստ որոշման փաստաթղթերի` ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի են հետագա շահագործման համար, կօգտագործվեն երկրորդ էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար: Երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով կիրականացվեն առաջին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման և արդիականացման աշխատանքներ:

Մանրամասները՝ «ԷկոԼուր»-ում: