Չնայած նրան, որ տնտեսության վրա «Թավշյա հեղափոխությունը» որոշակի բացասական ազդեցություն է թողել, բայց ամեն ինչ շատ կարճ ժամանակում հնարավոր է վերականգնել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Տնտեսական ցուցանիշների նվազում կա, սակայն դրանք վերականգնվող են, քանի որ աշխատուժի մոտ առկա է շատ մեծ ոգևորություն, այն կարող է ետ ընկածը բերել իր տեղը»,-ասել է Մակարյանը՝ հավելելով, որ հինգ օր չաշխատելը ՀՆԱ-ի վրա երկու տոկոս բացասական ազդեցություն է ունեցել:
Նիկոլ Փաշինյանի՝ վենդետա չկիրառելու մտադրությունը, ըստ Մակարյանի Հայաստան կբերի նոր բիզնեսներ։
«Մեկ միլիոն դոլարի սահմաններում կարելի է երկու գործարան հիմնել՝ հարյուր աշխատատեղով, կարելի է բացել հիմնադրամներ, մարել վարկային շատ պարտավորություններ»,-եզրափակեց նա:
Vesti.am









