Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Four Four Two» ամսագրի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է դառնալ «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:
«Ուզում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության մեջ և դառնալ ակումբի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը։ Ցանկանում եմ գոլ խփել, օգնել մրցանակներ շահել, որպեսզի երկրպագուները երջանիկ լինեն»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։
Vesti.am