Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Վատիկանից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը և Սերժ Սարգսյանն առանձնազրույց են ունեցել:
Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդեց նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին փոխանցեց Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին հանձնեց խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ:
Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սարգսյանը այցելեց Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի գրասենյակ, որտեղ նրանք առանձնազրույց ունեցան:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: