Ինդոնեզիայի Բորնեո կղզում նավթի արտահոսքի և հրդեհի հետևանով զոհվել է 4 ձկնորս, 1200 մարդ թունավորվել է տոքսիկ ծխից: Այդ մասին հայտնում է eadaily.com-ը: Էկոլոգիական վնասները դեռևս հայտնի չեն, բայց հայտնի է, որ նավթով ծածկված տարածքը հասնում է 18 քառ. կմ-ի: Հարևան 700 հազարանոց Բալիկպապան քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Դրա կողքին գտնվում է «Petramina» նավթարդյունաբերական գործարանը: Երեկ դրա ներկայացուցիչներն ստիպված են եղել խոստովանել, որ նավթի արտահոսքի պատճառը 1998-ին կառուցված նավթատարի վնասված լինելն է:
Ջրասուզորդները հայտնաբերել են, որ խողովակաշարը 25 մետր խորության վրա է և վթարից հետո տեղակայման վայրից տեղափոխվել է 120 մետրով: Այժմ «Petramina» ընկերությունն աշխատում է նավթի հավաքման ուղղությամբ:
Vesti.am