Ապրիլի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: