Սիրիայի Արևելյան Կալամուն շրջանում սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող «Սու-24» ինքնաթիռ է խոցվել «Ջեյշ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
Ինքնաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռևս անհայտ է: «Al-Masdar News»-ի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքում:
Vesti.am