Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (OPEC) աշխարհում նավթի պահանջարկի մեծացման կանխատեսումները 2018 թվականի համար բարձրացրել է օրական մինչև 98,6 մլն բարելի: Այդ մասին նշված է կազմակերպության փետրվարյան հաշվետվությունում, հայտնում է ria.ru-ն:
OPEC-ը կանխատեսում է, որ այս տարի նավթի պահանջարկը կմեծանա օրական 1,59 մլն բարելով, մինչդեռ հունվարի կանխատեսումներով այն կազմում էր 1,53 մլն բարել:
Նաև նշվում է, որ 2017 թվականին նավթի պահանջարկը կազմել է օրական 97,01 մլն բարել` կանխատեսված 96,99 մլն բարելի փոխարեն:
Vesti.am









