Մեղրիի ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մեղավորն իրանական կողմը չէ: Այդպես է կարծում Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Փետրվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այն պետք է գործարկվեր հունվարի վերջին:
«Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որը կփորձի այդ ծրագրին վերջնական տեսք տալ: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք: Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»,-հայտարարեց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթուղու հեռանկարներին, Սաջեդին ասաց.
«Մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի: Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»:
Vesti.am









