Ներկայումս էներգետիկ ոլորտում լավ համագործակցություն ենք ձևավորել Հայաստանի հետ: Այդ մասին փետրվարի 12-ին, Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում երրորդ բարձրավոլտ գիծը շահագործման կհանձնվի:
Ըստ դեսպանի՝ այդ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանն Իրանից գազ կստանա:
«Մենք պատրաստ ենք հարմար գնով գազ վաճառել Հայաստանին: Այդ հարցը քննարկվում է, և ես հուսով եմ, որ այդտեղ առաջընթացը շուտով կտեսնեք»,-հայտնեց Սաջադին:
Vesti.am









