ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպված սեմինարի ժամանակ լրագրողները ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արմյանից հետաքրքրվեցին, թե հաջորդ տարի նախատեսվում է արդյո՞ք թոշակների բարձրացում:
«Ամեն տարի դիտարկում ենք կենսաթոշակների և սոցիալական ծախսերի բարձրացման հարցը, սակայն դրա համար ես պետք է վստահ լինեմ, որ ՀՀ-ում տնտեսական աճը պերմանենտ է, ոչ թե պատահականության արդյունք»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ տնտեսական աճին զուգահեռ պետք է լուծվի գործազրկության հարցը, որպեսզի կարողանան խոսել կենսաթոշակների բարձրացման մասին:
Նրա խոսքով՝ թոշակների բարձրացումն անխուսափելի է, բայց Կառավարությունն առայժմ հստակ չի կարող հայտարարել, թե երբ տեղի կունենա բարձրացումը:
«Ես խոսում եմ 20 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, բայց ես ուզում եմ, որ 50-60 հազար աշխատատեղ ստեղծվի: 2009 թվականի տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ այն տնտեսական աճը, որը ունեինք, դրա փոքր մասն էր մեր ներուժի հաշվին: Մեծամասամբ դրսից փողը գալիս էր, ծախսում էինք: Դրա համար էլ այսպիսի խնդիրներ ունեցանք: Այսօր թոշակը 5000 դրամով բարձրացնելու դեպքում 25 մլրդ դրամի խնդիր ենք ունենալու»,- հավելեց նա:
Vesti.am









