Արձակագիր Աքրամ Այլիսլին Ադրբեջանում ձերբակալել են: Նա իր «Քարե երազներ» վեպի համար Ադրբեջանում դավաճան էր համարվել: Այդ գրքում նա գրել էր հայերի ջարդի մասին Նախիջևանում և Բաքվում: Ինչպես հայտնում է «Haqqin.az»-ը, գրողին ձերբակալել են Բաքվի միջազգային օդանավակայանում՝ ավագ որդու հետ Վենետիկ մեկնելիս: Այնտեղ նա պետք է մասնակցեր գրքի փառատոնի:
Vesti.am