Foto

Կհեռանա՞ արդյոք Վինիսիուսը Ռեալից. հայտնի է Մոուրինյուի դիրքորոշումը

Ժոզե Մոուրինյուն չի պատրաստվում հաջորդ ամռանը վաճառել կամ անվճար բաց թողնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին: Այս մասին գրում է armsport.am-ը։

Ինչպես հաղորդում է ESPN-ը, պորտուգալացի մասնագետն իր հնարավոր նշանակման դեպքում չի պահանջել բրազիլացու հեռանալը «արքայական ակումբից»՝ չնայած լրատվամիջոցներում շրջանառվող ակտիվ լուրերին։

Հարձակվողին մոտ կանգնած աղբյուրները ներքին տեղեկություններ են ստացել այն մասին, որ Մոուրինյուն մեծ ուրախությամբ կմարզեր Վինիսիուսին: Նշվում է, որ պորտուգալացին մինչև թիմի ղեկը ստանձնելը շատ բարձր է գնահատում ֆուտբոլիստի որակները։