Foto

Արտետայի բացառիկ նվաճումը ԱՊԼ-ում

Լոնդոնի «Արսենալի» 44-ամյա գլխավոր մարզիչ Միկել Արտետան դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին նախկին ֆուտբոլիստը, որին հաջողվել է նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը որպես թիմի ղեկավար։ Այս մասին հայտնում է Football on TNT Sports-ը։

​Մինչ մարզչական կարիերային անցնելը, Արտետան երկար տարիներ հանդես է եկել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում՝ պաշտպանելով «Էվերթոնի» (209 հանդիպում) և իր ներկայիս ակումբի՝ «Արսենալի» (150 հանդիպում) գույները։

​Մայիսի 19-ին Արտետայի գլխավորած «Արսենալը» ժամկետից շուտ հռչակվեց 2025/26 մրցաշրջանի ԱՊԼ չեմպիոն՝ վերջ դնելով տիտղոսազուրկ 22-ամյա դադարին։ Այս պատմական իրադարձությունը հնարավոր դարձավ 37-րդ տուրից հետո. մինչ «զինագործները» հաղթանակ էին տոնում «Բարնլիի» նկատմամբ, նրանց գլխավոր հետապնդող «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց «Բորնմուտի» հետ արտագնա խաղում՝ գրանցելով 1-1 հաշիվը։

​Այսպիսով, վաստակելով 82 միավոր՝ լոնդոնյան ակումբն ապահովեց Անգլիայի ոսկե մեդալները։ Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» 37 խաղից հետո ունի 78 միավոր և կորցրել է առաջատարին շրջանցելու բոլոր մաթեմատիկական հնարավորությունները։