ԱՄՆ-ի և Կուբայի միջև էսկալացիա չի հաջորդի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ո՛չ։ Էսկալացիա չի լինի։ Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում։
Թրամփը ներկայացրել է մի վարկած, ըստ որի Կուբան մասնատվում է։
«Այնտեղ քաոս է։ Եվ նրանք կարծես կորցրել են վերահսկողությունը։ Նրանք իսկապես կորցրել են վերահսկողությունը Կուբայի նկատմամբ»,- պնդել է ամերիկյան առաջնորդը՝ խոսելով Կուբայի իշխանությունների մասին։









