Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը Դոնբասում հանդես է եկել երկարատև հրադադարի դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային չեղարկման վերաբեյալ առաջարկով: Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ը:
Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցների րոպեական չեղարկման գաղափարը Մինսկյան պայմանավորվածությունների հարյուր տոկոսով իրագործման դեպքում նա անվանել է «իրականությունից հեռու»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Եվրոպական միությունը բավարար հիմքեր չի գտել:
Vesti.am