ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ` դեկտեմբերի 15-ին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: «Արﬔնպրեսի» փոխանցմամբ` բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, մի խումբ գործարարներ:
Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով: «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»,- ասել է նախարար Կարայանը:
Նրա տեղեկացմամբ` երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Մասնավորապես, նշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության ապահովմանը, 10 հեկտարը` լոգիստիկ-պահեստային տարածքներին, ﬓացածը գրասենյակային և այլ ծառայությունների համար է:
«Նախատեսվում է առաջիկա տարիներին ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 ﬕլիոն դոլարի ներդրուﬓեր, կստեղծեն 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 ﬕլիոն դոլարի ապրանքներ ու ծառայություններ»,-հավելել է նախարարը:
Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրուﬓերի և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:
Մանրամասները՝ «Արﬔնպրես»-ում: