Foto

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,28 տոկոսով՝ հասնելով 57,56 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,34 տոկոսով՝ հասնելով 68.84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am