Foto

4 միլիարդով ավելացել է պահուստային ֆոնդը. Վարդան Արամյան

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ 4 միլիարդով ավելացել է պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թվականին կան բավական շատ միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել չծրագրավորված ծախսերի:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից ներկայացվել է 100-ից ավելի առաջարկ, սակայն կան բավական առաջարկներ, որ անհասցե են:

«Դժվարանում ենք որևէ ֆինանսավորում նախատեսել, եղել է, որ առաջարկել են այս կամ այն ոլորտի ֆինանսը բարձրացնել, դրանց գերակշիռ մասն առողջապահության ոլորտին է վերաբերել: Իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց պիտի դուրս գանք մեր հնարավորություններից, հաշվի առնենք մեր սահմանափակումները», - ներկայացրեց Վարդան Արամյանը։

Vesti.am