Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.46%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 58.68 դոլար։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունվարյան մատակարարումները նվազել են 0.06%-ով՝ հասնելով բարելի համար 63.82 դոլարի:
Vesti.am