Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 1.60%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 58.95 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունվարյան մատակարարումներն աճել են 0.49 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 63.86 դոլարի:
Vesti.am