«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերն այլևս պատասխանատու չի լինի ակումբում ֆուտբոլի բնագավառում մարզական նախագծերի իրականացման համար: Այդ մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Սոլերի այդ որոշման պատճառը, ըստ աղբյուրի, հանդիսացել է հոգնածությունը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչի մասին ինքն անձամբ է հայտնել:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն համաձայնել է ազատել Սոլերին այդ պարտականությունից:
Սոլերը հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծանրաբեռնված աշխատանքի արդյունքում ուժասպառ է եղել: Սոլերը «Բարսելոնայում» պատասխանատու էր ոչ միայն ֆուտբոլային նախագծերի իրականացման համար: Նրա գործունեության ոլորտում ընդգրկված են նաև բասկետբոլը, հոկեյը, մինի-ֆուտբոլը և որոշ այլ ներքին նախագծեր:
Այժմ, ակումբում ֆուտբոլային նախագծերի համար պատասխանատու կլինի գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրան:
Vesti.am









