Այդ մասին հայտնում է Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը:
Միջոցառումը կայացել է «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:
Սեմինարին հրավիրված է եղել նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության ֆակուլտետի դեկան Պավլե Կասրաձեն:
Պրոֆեսոր Կասրաձեն արևելաեվրոպական տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ է և Վրաստանի հակադոպինգային ծառայության ղեկավարը:
Միջոցառման շրջանակներում պրոֆեսոր Կասրաձեն ելույթ է ունեցել զեկույցով, որի թեման էր «Պլազմոլիֆտինգի օգտագործումը մարզական վնասվածքների բուժման նպատակով»:
«Արդեն վաղուց մենք համագործակցում ենք մեր հայ գործընկերների, մասնավորապես, Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի և ֆուտբոլի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ: Հաճախ մեթոդների հետ կապված կարծիքներով ենք փոխանակվում, որոնք էլ կիրառում ենք մեր գործունեությունում:
Մեր ոլորտում փորձի փոխանակումը շատ կարևոր է: Վրաստանում մենք նոր մեթոդ ենք կիրառում, որը կոչվում է պլազմոլիֆտինգ»:
Իր զեկույցում Պավլե Կասրաձեն մանրամասն պատմել է պլազմոլիֆտինգի մասին:
«Պլազմոլիֆտինգը բժշկական ներարկման ընթացակարգ է, որը ենթադրում է սեփական արյան տրոմբոցիտներով հարուստ պլազմայի ենթամաշկային ներարկում: Այս մեթոդը գիտական չափանիշներով Եվրոպայում ծագել է ոչ այդքան վաղ՝ 2004 թվականին:
Վրաստանում շուրջ 9 տարի գործնականում հաջող կերպով կիրառում ենք այն: Կցանկանայինք, որ Հայաստանում ևս սկսեին կիրառել այդ ընթացակարգը: Նման անհրաժեշտություն կա, և մենք պատրաստ ենք այդ հարցով սերտ համագործակցել», -ՀԱՕԿ լրատվականին հայտնել է պրոֆեսոր Կասրաձեն:









