Vesti.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ դա մեր տնտեսության վրա ազդեցություն ունեցող գործոն չէ:
«Հնարավոր է, մյուս 3 ամսվա ընթացքում էլ ՌԴ-ից եկող օգնությունն ավելի շատ լինի»,-նկատեց նա:
Խոսելով հետևանքների մասին տնտեսագետն ընդգծեց, որ հնարավոր է այնպիսի ծրագրեր լինեն, որոնց համար այդպիսի օգնությունները նշանակալի ազդեցություն ունենան:
«Ինձ ավելի շատ հետաքրքրում են տնտեսության վրա ազդող գործոնները, որոնք ավելի մեծ նշանակություն ունեն՝ տնտեսության մեջ տնտեսավարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծումը, ներդրումները, գործունեության ազատությունը և ես չեմ կարծում, որ Հայաստան մտնող այդ օգնությունները ինչ-որ ձևով կարող են այս գործոններին նպաստել կամ վնասել»,-հավելեց նա:
Մեր այն հարցին, թե այս ցուցանիշներն արդյո՞ք պայմանավորված են Հայաստան-ԵԱՏՄ և Հայստան ԵՄ հարաբերություններով և հետագայում ինչ զարգացումներ կարող են լինել, Խաչատրյանը նշեց. «Ես չէի կապի: ԵՄ հարաբերություններում ընդունված պրակտիկա է օգնություն տրամադրելը, այդ թվում նաև ֆինանսական: ԵՄ ծրագրերում այդպիսի մաս կա: Սակայն ԵԱՏՄ-ում այդպիսի պրակտիկա դեռևս չկա, քանի որ կառույցը դեռևս կայացման փուլում է»:
Դուսյա Ղազարյան
Vesti.am