Foto

Նավթի գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն իջել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել  են 0,18  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48,57 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումները նվազել  են 0,41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 53,16 դոլարի:

Սեպտեմբերի 4-ին,  «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 47,43 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 52,51:

Սեպտեմբերի 5-ին,  «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 47,45  դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 52,22 :

21392770_1296564393785203_1096778248_o

Vesti.am