Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դիﬔլ Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ որպես գլխավոր հրամանատարի, և խնդրել թույլ տալ զինված ուժերն օգտագործել Վրաստանի շրջաններում մոլեգնող հրդեհները վերացնելու նպատակով: Այդ մասին հայտնում է «Грузия Online»-ը:
Զինվորականներին Բորժոﬕ կիրճում օգտագործելու պլաններ չկան: Հիﬓական նպատակը Գորիի մունիցիպալիտետում հրդեհի մարուﬓ Է :
Այդ հարցի շուրջ վարչապետի և նախագահի ﬕջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Նախագահը մտադիր Է բավարարել վարչապետի ﬕջնորդությունը նախագահի կողﬕց ներկայացվելիք համապատասխան փաստաթուղթը հաստատելու համար խորհրդարանը արտահերթ նստաշրջան կգումարի օգոստոսի 23-ին: