ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն 8 հրշեջ ﬔքենա է ուղարկել Վրաստան` անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, ﬔքենաներն ուղեկցում է ԱԻՆ Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ Հայաստանը հրշեջ ﬔքենաներ է տրամադրել երկրում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Հայաստանի հրշեջ-փրկարարական անձնակազﬓ արդեն ճանապարհին է:
Մանրամասները՝ «Արﬔնպրես»-ում: