Foto

Նոր տեղեկություններ Վրաստանում վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին

Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1952 թ. ծնված Անի Հակոբյանը, 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյանը տեղափոխվել են Քութաիսիի բազմաֆունկցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981 թ. ծնված Իրինա Ավագյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել են Քութաիսիի Ինտերվենցիոնալ ԲԿ,  որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: 2000 թ. ծնված Սոֆյա Մաթևոսյանը չի տուժել:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ կենտրոնից կապ է հաստատվել Քութաիսիի բժշկական կենտրոնների հետ, որտեղից հայտնել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: