Բորժոﬕի անտառում պահպանվում Է հրդեհի տարածման սպառնալիքը: Այդ մասին ինչպես հայտնում է «Արﬔնպրես»-ը՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի:
Դաբա գյուղի ﬔրձակա անտառում հրդեհն սկսվել Է օգոստոսի 20-ին: Մինչ այժմ հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ:
Իրադրությունը բարդացնում են բարդ ռելիեֆը, քաﬕն և չոր եղանակը: Սկզբնապես հաղորդվել Էր հինգ հեկտար ոչնչացված տարածքի մասին, սակայն, վերջին տվյալներով, ﬕ քանի տասնյակ հեկտար անտառ Է այրվել:
Օգոստոսի 21-ից հրդեհաշիջմանը մասնակցում Է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, բայց դա բավարար չի եղել և, վրացական կողﬕ խնդրանքով, Ադրբեջանը ևս ﬔկ ուղղաթիռ Է ուղարկել Վրաստան:
Դրա հետ ﬔկտեղ, ուշ գիշերին կայացած արտակարգ շտաբի նիստի ընթացքում, որը ղեկավարում Է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, հայտնի Է դարձել, որ հրդեհի վայր կժամանի Թուրքիայի ռազմաօդային ուժերի ևս երկու ուղղաթիռ: