Foto

Բորժոմիում բռնկված անտառային հրդեհը դեռևս մարել չի հաջողվում

Վրաստանի առողջարանային քաղաք Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի դեմ պայքարում է շուրջ 200 հրշեջ: Ինչպես հաղորդում է «Грузия Online»-ը, լրացուցիչ ուժեր են բերվել այլ քաղաքներից, այդ թվում Թբիլիսիից:

Ինչ վերաբերվում է հրդեհի ծավալներին, այս պահին հստակ տվյալներ չկան:

«Ողջ գիշերվա ընթացքում աշխատանքները շարունակվել են: Բերվել է ծանր տեխնիկա: Կարծում ենք, առաջիկա ժամերին կկարողանանք մեկուսացնել հրդեհը»,-հայտնել են  Արտակարգ իրավիճակների վարչությունից:

Vesti.am