Foto

«Աթլետիկոն» երկարաձգել է պայմանագիրը Տորեսի հետ

Մադրիդի «Աթլետիկոն» հայտնել է հարձակվող Ֆերնանդո Տորեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Տորեսն «Աթլետիկոյի» սան է: Նա  2001-2007 թվականներին  հանդես է եկել իսպանական ակումբում է, իսկ 2015 թվականին վերադարձել է Մադրիդ:

Նախորդ մրցաշրջանում անցկացրած 45 խաղում Ֆերնանդոն խփել է 10 գնդակ:

Vesti.am