Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել մինչև 18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Ընտրանին 83:53 հաշվով հաղթել է Մալթային:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանը պարտվել էր Կիպրոսին, որովհետև ընդամենը 7 խաղացող ուներ հայտացուցակում, քանի որ Իտալիայի դեսպանատունը վիզա չէր տրամադրել Հայաստանի ընտրանու 4 առաջատար խաղացողների:









