Foto

«Վիլյառեալի» ու «Խետաֆեի» նախկին ֆուտբոլիստը նշանակվել է «Բանանցի» ակադեմիայի տնօրեն

Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրենի պաշտոնում: Այդ մասին  հայտնում է ակումբի կայքը:

Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:

Մարզչական կրթությունն ու ՈւԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նա որպես ավագ մարզիչ աշխատել է «Զենիթի» ֆուտբոլի ակադեմիայում՝ համակարգելով 8-17 տարեկանների թիմերի մարզումային գործընթացը: Եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը:

«Բանանցի» ակադեմիայի արդեն նախկին տնօրեն Արտաշես Ադամյանը կզբաղեցնի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը: