Foto

Մեսսին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2022 թվականը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ կերկարաձգի մինչև 2022 թվականը, հայտնում է իսպանական Sport.es-ը:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համաձայնագիրն արդեն լիովին պատրաստ է, և հուլիսի 15-ին նա կստորագրի պայմանագիրը:

Մեսսիի նոր պայմանագրի ավարտին ֆուտբոլիստն արդեն 35 տարեկան կլինի:

Կային ակումբներ, որոնք պատրաստ էին Մեսսիին ավելին առաջարկել, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունն անընդհատ նշում էր, որ կասկածներ չունի, որ արգենտինացին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»:

Vesti.am