«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան համաձայնեցրել է պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ըստ որի նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո:
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Bernabeu Digital»-ը, մադրիդյան ակումբը հերթական անգամ մերժել է ՄՅՈւ-ի առաջարկը, որը ցանկացել է ձեռք բերել ֆուտբոլիստին 70 մլն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե նրա համար 90 մլն եվրո վճարեն: Սակայն Մորատայի գործակալ Խուանմա Լոպեսն այս պահին Մադրիդում է, որտեղ փորձում է համոզել «Ռեալի» ղեկավարությանը՝ նվազեցնել հարձակվողի համար պահանջվող գումարը:
Անգլիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ «Ռեալը» կարող է զիջումների գնալ և իսպանացի հարձակվողին բաց թողնել 75-80 մլն եվրոյի դիմաց:
Vesti.am









