Foto

ՊՍԺ-ն հրաժարվել է Օբամեյանգի տրանսֆերից

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը չի տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

27-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել էր 4 տարվա պայմանագիր, երբ փարիզցիների մարզական տնօրենը դեռ Պատրիկ Կլյույվերտն էր:

Այդ պաշտոնում Անտերա Էնրիկեի նշանակումից հետո գործարքը չեղյալ է համարվել: Նա կարծում է, որ Օբամեյանգը չարժի պահանջվող 70 մլն եվրոն:

ՊՍԺ-ն նախընտրում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին:

Vesti.am