Foto

Հայտնի է, թե երբ կկայանա Անգլիայի Սուպերգավաթը

Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան հայտնել է Անգլիայի Սուպերգավաթի խաղի անցկացման օրը. կհանդիպեն չեմպիոն «Չելսին» և գավաթակիր «Արսենալը»:

Լոնդոնյան դերբին կկայանա օգոստոսի 6-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթել էր հենց «Չելսիին»:

Vesti.am