Մադրիդի «Ռեալը» և Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված են գերմանական «Համբուրգի» 17-ամյա հարձակվող Յան-Ֆիտ Արփի ծառայություններով,- հաղորդում է «Bild»-ը:
Ֆուտբոլիստը մերժել է այդ ակումբներին` նախընտրելով մնալ համբուրգցիների կազմում: Արփը կարծում է` «Համբուրգում» նա խաղային ժամանակ ստանալու ավելի շատ շանս կունենա:
Գերմանիայի ավարտված առաջնությունում «Համբուրգը» զբաղեցրել է 14-րդ տեղը:









